2562 դիտում
22:37 22-11-2019
«Երբեք պետությունը լավ կառավարիչ չի եղել, չկա ու չի լինելու». Ռուսլան Բաղդասարյան. 168.am
Armnews FM-ի եթերում «Սպառողի ժամ» հաղորդման շրջանակներում առողջ շրջակա միջավայր ունենալու սպառողի իրավունքի մասին Երևանի բժշկական համալսարանի կանաչապատման բաժնի հիգիենա-էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Կանաչ Երևան» ծրագրի համահեղինակ (որը, ի դեպ, այդպես էլ կյանքի չկոչվեց) Քրիստինա Վարդանյանի տված հարցազրույցի հետքերով կանաչապատման խնդիրների վերաբերյալ [url=https://168.am/2019/11/22/1208952.html?fbclid=IwAR3R3jN8l8iA_HvxzQByg3YiL3101eSIPBb4lYrdRtZ-_Rip27ntnUxs_04]168.am[/url]-ը զրուցել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հետ:
– [b]Գիտենք, որ վարչական բոլոր 12 շրջանների կանաչապատման բաժինների աշխատակիցներին հրավիրել են, որ երկու ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով դիմում գրեն ազատումների, և ըստ մեր տեղեկությունների՝ ՀՈԱԿ է ձևավորվելու, ողջ բյուջեն ուղղվելու է այդ ՀՈԱԿ-ին, ընդ որում, նույն աղբյուրների հավաստմամբ՝ ՀՈԱԿ-ի ղեկավար նշանակվելու է Հայկ Մարությանի կնոջ՝ Իվա Մարությանի ընկերուհին՝ Քրիստինա Վարդանյան անունով: Նույն աղբյուրները նշում են, որ բանվորական աշխատուժը պետք է տեղափոխվի ՀՈԱԿ, իսկ ղեկավար կազմը, այդ թվում և՝ հաշվապահությունը, ընտրելու է նշված անձը: Որքանո՞վ են այս լուրերը հավաստի, և որքա՞ն սա արդյունավետ կլինի:[/b]
– Թողնենք հավաստիության հարցը: Ես չեմ կարող պնդել՝ դա հավաստի ինֆորմացիա՞ է, թե՞ ոչ, ո՞վ է ղեկավարելու: Ով ուզում է՝ ղեկավարի, դա ոչ արդյունավետ է լինելու: Երբեք պետությունը լավ կառավարիչ չի եղել, չկա ու չի լինելու: Նույն սանմաքրման հիմնարկության օրինակը բերեմ: Ես բազմիցս պնդել եմ, որ ավելի թանկ է լինելու և ավելի թույլ որակի իրենց պետական հիմնարկի արած աշխատանքը: Հիմա փաստերը եկան ապացուցելու իմ ասածի ճշմարտացիությունը: Բյուջեի մեջ հրապարակել են, որ 4.6 միլիարդ, որքան գիտեմ, պետք է հատկացնեն այդ ՀՈԱԿ-ին: Ժամանակին «ՍանիՏեքին» տրվում էր 5.2 մլրդ, և քանի որ «ՍանիՏեքը» մասնավոր ընկերություն էր, ավելացված արժեքի հարկի տեսքով գրեթե մեկ միլիարդ դրամ վերադարձնում էր պետությանը: Իրեն մնում էր 4.2 միլիարդ դրամ: Այդ 4.2 մլրդ-ի մեջ ընդգրկվում էր և իր տեխնիկան նորացնելը, և գույք ձեռք բերելը, և իր ամբողջ ծախսերը տարվա ընթացքում: Հիմա այս ընկերությանը տալիս են 4.6 մլրդ դրամ: Իրենց մանիպուլյացիան կայանում է այնտեղ, որ 5.2-ը դարձրել են 4.6, բայց իրականում իրենց ՀՈԱԿ-ն ԱԱՀ վճարող չէ: Այսինքն՝ 400 մլն ավելի փող են տալիս արդեն: Բացի այդ, առանձնացված կետով էլ 1 միլիարդ 100 մլն-ի չափով իրենք բյուջեով հատկացրել են գույք ձեռք բերելու համար: Դրա մեջ կմտնեն աղբամանները, մասնագիտացված տեխնիկան, մեքենա-մեխանիզմների ձեռքբերումը: Ի՞նչ եղավ. «ՍանիՏեքին» տրված գումարից գրեթե 1.5 մլրդ դրամ ավելի գումար է վճարվելու տվյալ ՀՈԱԿ-ին: 3 մլն դոլարով ավելի թանկ է պետության վրա նստելու իրենց ստեղծած ՀՈԱԿ-ը: Նույնը լինելու է այս կանաչապատման հիմնարկի հետ:
–[b] Ըստ տեղեկությունների (կարծեմ Դուք էլ եք այդ մասին խոսել, բարձրաձայնել)՝ կառուցապատողների վրա Քաղաքապետարանը «պարտադրանք» է դնում, որ որևէ ձևով աջակցեն քաղաքին: Դա լինում է սանմաքրման մեքենաների կամ գումարի տեսքով՝ մեր տեղեկություններով: Դա իրենք բացատրում են, որ արվում է կամավոր սկզբունքներով: Եթե նախկինում քաղաքի կարիքների համար հիմնադրամին էր աջակցություն տրամադրվում, հիմա դա արվում է գույքի տեսքով: Դա նշանակում է նաև, որ, եթե «ՍանիՏեքն» իր բյուջեից նաև տեխնիկա էր ձեռք բերում, հիմա դա էլ չեն անում: Այսինքն՝ ստացվում է նվիրատվություն:[/b]
– Եթե կառուցապատողն է տալիս, ուրեմն նա դրա փոխարեն ինչ-որ բան է ստանում, որն օրենքով սահմանված կարգով պետք է անվճար ստանա: Սա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ՝ անկախ նրանից՝ այդ մեքենա-մեխանիզմը Երևանի համա՞ր է ծառայելու, թե՞ Հայկ Մարությանի տունն է մաքրելու: Դա կապ չունի, դա կոռուպցիոն երևույթ է: Քեզ շինթույլտվություն կտան, եթե դու ինձ համար «Կամազ» առնես, փաստորեն: Չէ՞ որ հիմա ինքը հայտնի է իր՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ լինելով:
Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/11/22/1208952.html?fbclid=IwAR3R3jN8l8iA_HvxzQByg3YiL3101eSIPBb4lYrdRtZ-_Rip27ntnUxs_04]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4013 դիտում
23:25 28-11-2020
Ռուսլան Բաղդասարյան. Ռևանշ լինելու է
14119 դիտում
20:11 07-05-2019
«Քաղաքապետին փոխանցեք, որ ինձ վրա քրեական գործ հարուցելով՝ Երևանի աղբը չի մաքրվի». Ռուսլան Բաղդասարյան. 168.am
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան