211652_close_icon
views-count1839 դիտում article-date 09:54 08-05-2019

Դատախազությունը կարող էր այլ մոտեցում ցուցաբերել Արցախի նախագահների դիմումին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում դարձել է լուրջ բաղադրիչ: Բանն այն է, որ երեկ Արցախի Հանրապետությունում մեկնարկեց ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որին գլխավորապես մասնակցում էին ընդդիմադիր շրջանակները, նաև «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի ներկայացուցիչ: Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ ու ԼՀԿ ներկայացուցիչներից բացի Արցախում ՀՅԴ կազմակերպած ֆորումին մասնակցում էին քոչարյանական շրջանակները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որ ելույթ է ունեցել, ՀՀԿ-ականները և իշխանություններին արմատապես քննադատող անձինք: Մյուս կողմից` հետաքրքիր է փաստը, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազությունն էլ պատասխանել է, որ գործն արդեն գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար այդ դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից: Եվ, այո, իրավական առումով դատախազության պարզաբանումը միանգամայն ճիշտ է, այլ կերպ ասած` նախկին նախագահներն այս հարցում մի փոքր ուշացել էին, սակայն տվյալ դեպքում հարցն ունի նաև բարոյական կողմ՝ հաշվի առնելով, որ այդպիսի երաշխավորություն ներկայացնելու պատրաստակամություն էին հայտնել Արցախի ներկայիս և նախկին նախագահները, այլ կերպ ասած` ամբողջ արցախահայությունը։ Եվ այս պարագայում տվյալ անձանց դիմումին կարելի էր նաև այլ կերպ մոտենալ՝ մի կողմ դնելով, թե ում էր վերաբերում Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր