1855 դիտում
16:49 08-05-2019
Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձը մայիսյան եռատոնի առթիվ
ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձը մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
«Հարգելի´ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար թերևս ամենաշանակալի տոնն է, որն իր մեջ ներառում է հայ ազգի մի քանի սերունդների հայրենասիրությունն ու խիզախությունը, անսասան կամքն ու անմնացորդ նվիրումը մեր ազգային գաղափարներին ու շահերին:
Մայիսի 9-ի խորհրդանիշը մեր ժողովրդի համար վերաիմաստավորվեց Շուշիի պատմական ազատագրմամբ և պաշտպանության բանակի կազմավորմամբ:
Այսօր նաև հարգանքի և երախտագիտության տուրքի մատուցման օր է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին այս հաղթանակները Մեծ հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա պատերազմում, բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար ծառայել ու շարունակում են ծառայել մեր ժողովրդին:
Համոզված եմ, որ գալիք սերունդները՝ ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, կշարունակեն կերտել նոր հաղթանակենր՝ հանուն մեր երկրի հզորացման, շարունակական զարգացման ու բարգավաճման:
Սիրելի´ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պատմական տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»:
[b]ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
900 դիտում
11:52 09-05-2019
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը մայիսյան եռատոնի առթիվ
1507 դիտում
14:19 09-05-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը մայիսյան եռատոնի կապակցությամբ
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
973 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում