211652_close_icon
views-count1594 դիտում article-date 14:19 09-05-2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը մայիսյան եռատոնի կապակցությամբ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Հայոց և Արցախի պաշտպանության բանակի հարգարժա՛ն զինվորներ և սպաներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսյան եռատոնի՝ հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ Յուրաքանչյուր ազգի համար իր պատմության ամենահիշարժան տոներից են հաղթանակի օրերը, և մեր պատմության էջերը թույլ են տալիս մեզ հպարտանալու բազում հաղթական նվաճումներով. Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ հաղթանակը ձեռք բերվեց նաև մեր ժողովրդի զավակների անձնազոհության և քաջության շնորհիվ։ Նրանց հերոսական ոգու ընթացքը նույն միասնականությամբ ու կուռ կամքով շարունակեց արդեն նոր սերունդը՝ ավելացնելով Հայաստանի պատմության փառավոր էջերը։ Եվ այսօր Հաղթանակի տոնը մեզ համար եռակի խորհուրդ ունի. մեծարանքով նշում ենք նաև հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրման տոնը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը, որոնք դարձան նախակարապետ մեր երկրների պետականաշինության գործընթացում։ Ունեցանք հաղթանակներով անցած հերոսներ ու զորավարներ, նրանց սխրանքները, որպես հայրենասիրության և ռազմարվեստի փայլուն օրինակ, մեկընդմիշտ ոգեշնչելու են գալիք սերունդներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս մեծափառ Եռատոնի առթիվ, մաղթում եմ բարօրություն, հաջողություն և անկոտրում կամք Հայաստանի ու Արցախի պետականության ամրապնդման գործում։ Թո՛ղ մեր հաղթանակները հետայսու ձեռք բերվեն միայն խաղաղ պայմաններում»։ [b]Քրեակատարողական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր