211652_close_icon
views-count963 դիտում article-date 11:52 09-05-2019

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը մայիսյան եռատոնի առթիվ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձների առթիվ։ Անցնելով պատմության քառուղիներով՝ հայությունն Արցախում ու Մայր Հայաստանում կարողացավ իր անսասան կամքի, ոգու տոկունության և համազգային միասնության շնորհիվ ազատվել օտարի լծից և կյանքի կոչել համառ պայքարի միջոցով հաղթանակելու իր նպատակը։ Փառք տալով մեր բոլոր նահատակներին՝ մաղթում եմ մեզ բոլորիս խաղաղություն, նվիրական իղձերի իրականացում` ի շահ հայոց պետականության ամրապնդման և միասնական հայրենիքի հարատևման»։

Նմանատիպ նյութեր