211652_close_icon
views-count1382 դիտում article-date 14:09 08-05-2019

Ներգաղթային միտումները շարունակվում են. Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը գերազանցում է մեկնածների թվին

Հայաստան ժամանածների թիվը 2018 թվականին 15 հազար 313-ով գերազանցել է մեկնածների թվին: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հավելեց, որ սա առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում: «Եվրոստատի տվյալներով, 2018 թվականին ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 3 անգամ նվազել է: Նախորդ տարի ԵՄ-ից ապաստան է հայցել ՀՀ 2 հազար 190 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել էր 6 հազար 805»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ներգաղթային միտումները շարունակվում են: Այս տարի առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 2 հազար 536-ով գերազանցել է մեկնածների թվին: «Այստեղ ցանկանում եմ մի նրբության մասին խոսել, երբ նախորդ անգամ հրապարակեցի նման թիվ, մտահոգություններ եղան՝ ասելով, թե այլ երկրներից ապօրինի միգրանտներ կան և այլն: Այս տարվա առաջին եռամսյակում մոտ 3 հազար այդպիսի միգրանտ հեռացել է Հայաստանից: Ընդ որում, ոչ մի ռեպրեսիվ միջոցներ չենք ձեռնարկել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր