ԱՄՆ-ին ուղղված Փաշինյանի քննադատությունը Վաշինգտոնի ուշադրությունը դրականորեն չի գրավելու. Փոլ Սթրոնսկի․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Փաշինյանի քննադատությունը միանշանակ Վաշինգտոնի ուշադրությունը դրականորեն չի գրավելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննադատությունը հիմնավորված չէ փաստերով: Այդ քննադատությունը չի գրավի բարձր մակարդակի ներգրավվածություն Թրամփի աշխատակազմի կողմից, ինչպես Հայաստանն է ցանկանում, ոչ էլ կօգնի Իրանի ուղղությամբ Թրամփի քաղաքականության հարցում ճշգրտումներ ստանալ, որոնք ավելի հարմար կլինեն Հայաստանին: Ուստի դա անհաջող փորձ է»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ-ին ուղղված քննադատություններին:
Նա նշել է, թե չի հասկանում ինչո՞ւ է ՀՀ վարչապետն անհրաժեշտ համարում քննադատել ԱՄՆ-ին, որն ընդհանուր առմամբ եղել է դրական և առատաձեռն գործընկեր Հայաստանի համար: Ամերիկացի վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ն պարտավորություններ չունի Հայաստանի առջև, ԱՄՆ-ն ու ՀՀ-ն պայմանագրային դաշնակիցներ չեն, ոչ էլ ընդհանուր տնտեսական գոտում ենք գտնվում: Բայցև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 1991 թվականից՝ որպես աջակցություն, տրամադրել է 1 միլիարդ դոլար. Հայաստանը մեկ շնչի հաշվով ԱՄՆ-ից ամենամեծ աջակցություն ստացող երկրներից մեկն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]