211652_close_icon
views-count2950 դիտում article-date 09:40 27-06-2015

Նման ցույցեր այսօր չեն կարող տեղ գտնել Ռուսաստանում կամ Ադրբեջանում. Փոլ Սթրոնսկի

Հայաստանում վերջին օրերին տեղ գտնող իրադարձությունները դրական եմ գնահատում: Այդ մասին «[url=http://www.amerikayidzayn.com/media/video/2839402.html]Ամերիկայի ձայն[/url]»-ին տված հարցազրույցում նշեց Քարնեգի հաստատության ավագ վելուծաբան Փոլ Սթրոնսկին: «Փաստը, որ Հայաստանում կարող են նման ցույցեր կազմակերպվել, խոսում է երկրում գոյություն ունեցող գործուն քաղաքական հասարակության գոյության մասին, որին հուզում են երկրի տնտեսական և քաղաքական խնդիրները: Նման ցույցեր այսօրվա դրությամբ տեղ չեն կարող գտնել ոչ Ռուսաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ Բելառուսում և ոչ էլ Կենտրոնական Ասիայի երկրներում: Այդ առումով սա դրական է խոսում Հայաստանի մասին»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք Հայաստանում ծավալվող իրադարձություններն ունեն ընդհանրություններ ուկրաինական Մայդանի հետ, Սթրոնսկին պատասխանեց, որ կան ընդհանրություններ, սակայն Ուկրաինայի դեպքում իրավիճակն այլ էր. Ուկրաինայի քաղաքական դաշտը տարբերվում է Հայաստանի քաղաքական դաշտից: Այնտեղ հստակ գործում էին արևմտամետ ու ռուսամետ քաղաքական ուժեր, Հայաստանում չկա ուժերի այդպիսի տարանջատում: Ամբողջությամբ՝ [url=http://www.amerikayidzayn.com/media/video/2839402.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր