211652_close_icon
views-count2577 դիտում article-date 19:54 06-08-2022

Արցախից ՀՀ զինուժի դուրս բերումով ՀՀ-ն դե ֆակտո դադարեց լինել Արցախի անվտանգության երաշխավորը. Վահե Գրիգորյան

Արցախից ՀՀ զինուժի դուրս բերումով ՀՀ-ն դե ֆակտո դադարեց լինել Արցախի անվտանգության երաշխավորը. դե յուրե դադարել է անվտանգության երաշխավորը լինել 2020թ նոյեմբերի 9-ից.:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Վահե Գրիգորյանը:

«Ով պաշտպանում է Արցախը, նա էլ Արցախի տերն է. առհասարակ ով պաշտպանում է հողը, նա էլ հողի տերն է. չի կարող ռուսը, ֆրանսիացին կամ ամերիկացին պաշտպանել Մեր հողը, բայց տերը Մենք լինենք ու հակառակը. ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտավոր չէ ու երկու երնեկ մի տեղ այս դեպքում միանշանակ չի լինում ու չի լինելու:

Հեքիաթներ չպատմեք.
Ցտեսություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր