211652_close_icon
views-count1307 դիտում article-date 15:07 13-05-2019

ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու օրակարգ չունի. Ի. Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու օրակարգ չունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է և ունի իր քաղաքական օրակարգը, որով շարժվում է: Որևէ այլ միավորման հարց ԲՀԿ-ում չի քննարկվում: Մեր օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կապելու հարց չի քննարկվում»,-լրագրողի հարցին պատասխանեց Ի. Տոնոյանը: Մեկ այլ դիտարկամնը, թե չի՞ բացառում, արդյոք, որ հետագայում կարող են միանալ Քոչարյանի աջակիցներին, , Տոնոյանը նշեց, որ սկզբունքորեն կանխատեսումներով չի զբաղվում, բայց կրկնեց, որ օրակարգում նման հարց չկա: Նշենք, որ դաշինքը ստեղծվել է կալանքի տակ գտնվող Ռ. Քոչարյանին սատարելու նպատակով: ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով:

Նմանատիպ նյութեր