1512 դիտում
10:09 14-05-2019
Քոչարյանին ընդդիմադիրներն այսօր դատարան են գալու ավելի կազմակերպված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ որոշումը։ Ինչպես հայտնի է, երեկվա դատական նիստը ընթանում էր դռնբաց։ Նիստին զուգահեռ դրսում իրար էին խառնվել Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները, որոնց միջև հաճախ բախումներ էին տեղի ունենում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր ևս դատարանի դիմաց սպասվում է երկու թևերի ներկայացուցիչների «հանդիպումը», որը ևս սպառնում է վերածվել բախման։
Ընդ որում, նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիրները ավելի շատ են լինելու, դատարան են գալու ավելի կազմակերպված, և չի բացառվում, որ մեծ մասը լինեն հենց «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների անդամները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
09:29 07-12-2022
Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չես մասնակցի․ ի՞նչ է սպասվում․ «Ժողովուրդ»
944 դիտում
09:03 18-01-2023
Ընդդիմադիրներն այսօր կբոյկոտեն կառավարության հետ հարցուպատասխանը․«Ժողովուրդ»
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»