831 դիտում
10:34 14-05-2019
«Խտրականության մասին» օրենքի նախագիծը կարող է աղմուկ բարձրացնել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններին նոր գլխացավանք է սպասվում: Խոսքը «Խտրականության մասին» օրենքի նախագծի մասին է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել: Այս նախագծի վերաբերյալ ԱԺ-ում պետք է երեկ փակ քննարկում անցկացվեր, սակայն այն չի կայացել:
Նշենք, որ խոսքը մի նախագծի մասին է, որը, շատերի կարծիքով, ուղղակի առնչվում է սեռական փոքրամասնություններին. այն մշակվել է դեռ ՀՀԿ իշխանության օրոք՝ 2015 թվականին, ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
2015թ. ԵՄ-ն ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսել է հատկանցել 12 մլն եվրո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար, և դրա շրջանակներում պետք է ընդունվի նաև «Խտրականության մասին» օրենքը:
Ժամանակին նախագիծը հրապարակային ճնշման արդյունքում մի կողմ դրվեց, բայց հիմա այն կրկին օրակարգային է դարձել։ Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ևս պետք է երեկվա չկայացած քննարկմանը մասնակցեր` միաժամանակ պատճառաբանելով, թե ԵՄ-ից են ստիպում օրենքն ընդունել:
ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեցին. «ԱԺ-ում կայանալիք նման քննարկման մասին տեղեկության չենք տիրապետում. նախարարը այդ թեմայով քննարկման հրավիրված չի եղել»։
Մինչ այդ նկատենք, որ այս նախագիծը կարող է մեծ աղմուկ բարձրացնել, եթե կառավարությունն այն ուղարկի խորհրդարան: Հավանաբար որևէ մեկը չի մոռացել վերջերս խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդած իրադարձությունները:
Ու հիմա ՀՀ իշխանությունները, մասնավորապես` Արդարադատության նախարարությունը, անկախ եվրոպացիների պնդումներից, պետք է կարողանա այս հարցում անզիջում լինել` փորձելով տարատեսակ ձևերով վարպետորեն հետաձգել հարցի քննարկումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1716 դիտում
15:49 10-02-2022
Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորների թոշակը, և այլ բան է բարձրացնել 500-600 հազարանոց խմբի թոշակը. Փաշինյան
2575 դիտում
19:07 07-11-2016
ՄԱԿ-ի կոմիտեում քննարկվեցին Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին ՀՀ զեկույցները
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»