Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանում է Երևան
Մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կլինի Երևանում:
Այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:
[b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
[/b]