4386 դիտում
21:55 18-05-2019
Մենուա Հարությունյան. Օր առաջ պետք է վերականգնել Նիկոլի կողմից տապալված Հայաստանի սահմանադրական կարգը
Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գիտեք իր թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողներն իրենց անբարոյական և հակաիրավական պահվածքը Նիկոլից են սովորել և նման բախումների պատասխանատուն Նիկոլն ա, ով մեր ժողովրդին բաժանեց սևերի ու սպիտակների, ով անհարգալից է խոսում մեր ազգի հերոսների ու նախկին ղեկավարների հասցեին, ով հանուն իշխանության բռնաբարեց Հայաստանի Մայր օրենքը , ով խրախուսում ա դավաճանությունն ու թայֆբազությունը...
Երբ էդ ջահելները նախագահ Քոչարյանին մարդասպան են անվանում ու մնում են անպատիժ, Բակո Սահակյանին վիրավորում են ու մնում անպատիժ, ՖԲ-ում հայհոյում են ու մնում անպատիժ դրա համար էլ հարձակվում են օրինակ Հրանտ Մարգարյանի պես հայրենասեր տղու վրա ու վստահ են , որ դարձյալ մնալու են անպատիժ...
Բայց անպատիժ չեն մնալու ո՛չ էդ ջահելները , ո՛չ Նիկոլն ու Նիկոլի հետևը մտածները , բոլորը հատ-հատ պատասխան են տալու՝ մեր պետականության հիմքերին հարվածելու համար...
Օր առաջ պետք է վերականգնել Նիկոլի կողմից տապալված Հայաստանի սահմանադրական կարգն ու սահմանել օրենքի գերակայություն, այլ ճանապարհ չկա...»: