7564 դիտում
14:14 20-09-2019
Պետք է օր առաջ ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել տապալված սահմանադրական կարգը. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/menua1/posts/2375052109230517]էջում[/url] գրում է.
«Մարտի 1-ի զոհերի համար բոլորիս սիրտն էլ ցավում ա, բայց մարտի 1-ի զոհերը հերոսներ չեն (բացի ոստիկանից, ով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը պահպանելու համար զոհել է սեփական կյանքը և արժանի է մեծագույն հարգանքի), այլ միգուցե մոլորված մարդիկ, ովքեր ձեռնոց են նետել սեփական պետականությանը փորձելով Նիկոլի ու Տեր- Պետրոսյանի հորդորներով տապալել Հայաստանի սահմանադրական կարգն ու բռնազավթել իշխանությունը...
Բայց ամեն դեպքում, եթե Նիկոլը որոշել ա այդ զոհերի հարազատներին պետական բյուջեից գումարներ հատկացնել և եթե մեր պետության գանձարանում նման ազատ փողեր կան, ապա միանշանակ այս գումարները նախևառաջ պետք է հատկացնել սահմանին սեփական կյանքով Հայաստանը պաշտպանելուց նահատակված մեր տղերքի ընտանիքներին...
Այլ տարբերակ չկա, եթե փող կա՝ էդ փողը պետք է առաջնային տրամադրել սահմանին նահատակվածների հարազատներին և վերջ...
Մեր պետության սահմանադրությանը ձեռնոց նետողները պետական հանցագործներ են, մեր պետության ներքին թշնամիներ և հերիք ա սեփական քաղաքական շահերի համար խեղաթյուրել ժողովրդավարության ու պետության մասին ընկալումները:
Պետք է օր առաջ ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել տապալված սահմանադրական կարգն ու վերականգնել Հայաստանի սահմանադրական ու ժողովրդավարական դեմքը:
Այսինքն՝ ըստ Նիկոլի Հայաստանը արտաքին թշնամուց պաշտպանելուց նահատակվածների հարազատները պետք ա մի կերպ ապրեն, իսկ իր հրամանով իշխանությունը բռնազավթելուց մահացածների հարազատները միլիոններով դրամներ ստանա՞ն պետական բյուջեից ու սա կոչվում է արդարությու՞ն...»։
Նմանատիպ նյութեր
4383 դիտում
21:55 18-05-2019
Մենուա Հարությունյան. Օր առաջ պետք է վերականգնել Նիկոլի կողմից տապալված Հայաստանի սահմանադրական կարգը
11397 դիտում
21:59 11-07-2019
Ժողովուրդը պետք է վերադարձնի բռնազավթված իշխանությունը․ Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին