888 դիտում
14:12 28-05-2020
Պետք ա ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել մեր պետության սահմանադրական կարգը. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Լավ ընդունենք Նիկոլը ճիշտ ա՝ նախկինները լավը չեն, ոչ մի լավ բան չեն արել մեր պետության ու ժողովրդի համար, ինքն էլ ազնիվ ու անկաշառ սուրբ ա, բայց չի կարողանում պետությունը զարգացնել, ավելին տնտեսությունը կանգնեցրել ա կոլապսի առաջ , չի կարողանում համաճարակի դեմն առնի , բազում մարդիկ են մահանում, շատերը մնացել են և դեռ մնալու են անգործ , առանց այն էլ փոքր եկամուտներ ունեցող բազմահազար մեր հայրենակիցներ մնալու են առանց փողի , հայ-ռուսական հարաբերությունները քայքայվում են իրենց բոլոր հետևանքներով, ներդրումներ չկան և չեն լինելու հիմա ի՞նչ պետք է անենք , քանի որ ըստ Նիկոլի նախկինները վատն են պետք ա հանդուրժե՞նք , որ ինքը մեր պետությունը տանի կործանման, պետք ա լուռ հետևե՞նք , թե ինչպես ա Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը՝ Հայաստանի Հանրապետությունը...
Եթե մեր հասրակաության մի մասը քաղաքականպես տգետ լինելու կամ Նիկոլից շահ ունենալու համար չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել, որ Նիկոլը քանդում ա Հայաստանը պետք ա մեր ժողովրդի խելացի ու վերլուծելու կարողություն ունեցող հատվածը լռի՞ ու թույլ տա՝ Հայաստանը կործանվի, իհարկե ոչ պետք է միավորվել ու փրկել Եռաբլուրում պառկած մեր տղերքի կյանքերի գնով կերտված Հայաստանը , պետք ա ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել մեր պետության սահմանադրական կարգը :
Եվ եթե նույնիսկ մեր ժողովրդի մեջ խելացի ու պետականապաշտ հատվածը թվով ավելի քիչ է, քան քաղաքականապես տգետները պետք չէ վախենալ մեծամասնության հակապետական պատկերացումներից և պետք է կյանքի գնով փրկել Հայաստանը , ինչպես դա անում են ամեն օր մեր տղերքը սահմանին կանգնած …
Մենք պետք է հաղթենք մեր Սարդարապատում, մեր ներքին թշանամու դեմ կռվում…»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4386 դիտում
21:55 18-05-2019
Մենուա Հարությունյան. Օր առաջ պետք է վերականգնել Նիկոլի կողմից տապալված Հայաստանի սահմանադրական կարգը
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան