3333 դիտում
10:00 20-05-2019
«Դատական իշխանությունը խեղողները հանդես են գալիս որպես դատական իշխանության պաշտպան». Սանասարյանը եւս դատարանի դիմաց է
Ես հիմա պաշտոնյա չեմ, որպես քաղաքացի եմ եկել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ իմ քաղաքացիական բողոքն իրականացնելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը։
«Ես կարծում եմ, որ մենք կարող էին այս գործողություններն անել հեղափոխությունից անմիջապես հետո, բայց շանս տվեցինք, որ ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։ Մենք ցույց տվեցինք, որ ազդեցություն չենք ունենում դատական համակարգի վրա, բայց դրանից դատական համակարգը չի առողջանում»,–նշեց նա։
Սանասարյանը հույս հայտնեց՝ ժամը 12-ին վարչապետի ելույթի ժամանակ «ծրագրային քայլերը կներկայացվեն եւ ովքեր կասկածների մեջ են, նույնպես կմիանան»։
Նրա համոզմամբ՝ սահմանադրական կարգ չի խախտվում վարչապետի կոչի հետեւանքով, այլ տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը. «Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք ակտիվ մասնակցում էին դատական իշխանության խեղմանը, այսօր հանդես են գալիս որպես դատական իշխանության պաշտպան։ Պարզ է՝ ինչու են այդպես անում»։
Նմանատիպ նյութեր
5976 դիտում
21:18 16-04-2019
Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ. «Փաստինֆո»
1509 դիտում
13:46 03-02-2021
«Իմ քայլը» խմբակցությանը հանդես է գալիս խոսքի ազատության դեմ. Մեդիա Պաշտպան
3714 դիտում
18:20 19-08-2016
Դավիթ Սանասարյանը ևս ազատ արձակվեց գրավի դիմաց
Այս բաժնից
463 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
652 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1381 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն