3768 դիտում
18:20 19-08-2016
Դավիթ Սանասարյանը ևս ազատ արձակվեց գրավի դիմաց
Վերաքննիչ քրեական դատարանը, ինչպես և ակնկալվում էր, հենց նոր բավարարեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացնելով և փոխելով կալանքը որպես խափանման միջոց:
Գրավի չափը սահմանել է 1.5 միլիոն դրամ, գրավը կփոխանցեք, արդեն ինքը ազատ կարձակվի: Գրավի չափը սահմանել է դատարանը։ Սանասարյանը ևս մասնակցում էր դատական նիստին»,- դատարանի մուտքի մոտ սպասող լրագրողներին ուրախ լուրը հայտնեց փաստաբանը:
Սանասարյանի հարազատները այս պահին զբաղված են 1,5 միլիոն դրամի փնտրտուքով:
Փաստաբանը նշեց, որ դատախազը դեմ է արտահայտվել իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելուն: Ի տարբերություն, երեկ չէ առաջին օրը գրավի դիմաց ազատ արձակված Արմեն Մարտիրոսյանի պարագայում չէր առարկել:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգությունների հրահրում:
Նմանատիպ նյութեր
7536 դիտում
18:34 17-08-2016
Արմեն Մարտիրոսյանն ազատ արձակվեց գրավի դիմաց
14250 դիտում
13:20 10-09-2018
Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց. Tert.am
4679 դիտում
16:34 15-10-2021
Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Այս բաժնից
808 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
838 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»