1143 դիտում
14:44 20-05-2019
ՀՀ դեսպանի ելույթը Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին Բեռլինում
Մայիսի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ելույթով հանդես եկավ Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին։ Իր խոսքում, դեսպանը, մասնավորապես, անդրադարձավ մի քանի հազար տարիների պատմություն ունեցող հայ և հույն եղբայրական ժողովուրդների ընդհանրություններին` ցավոք նաև ողբերգական էջերին, որոնցից է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայերի, հույների, ասորիների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կազմակերպված ցեղասպանությունը։ Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը, որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ոլորտում առաջամարտիկ, կարևորում է այդ գործում միջազգային հանրության համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԳԴՀ-ում Հունաստանի դեսպան Թեոդորոս Դասկարոլիսը (Theodoros Daskarolis), հայտնի ցեղասպանագետներ պրոֆ. Թեսա Հոֆման Սավիդիսը (Tessa Hofmann Savvidis), պրոֆ. Թաներ Աքչամը (Taner Akcam) և այլք։
Նմանատիպ նյութեր
1139 դիտում
14:49 19-05-2016
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Պոնտոսի հույների ցեղասպանության կապակցությամբ
9056 դիտում
15:46 19-05-2018
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
3044 դիտում
16:22 19-05-2019
Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները հարգեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան