211652_close_icon
views-count1399 դիտում article-date 11:13 21-05-2019

ԲՀԿ-ն դեռ մտածում է՝ միանա՞լ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, թե՞ ոչ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկրում ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար։ Պարզ է, որ ԼՀԿ խմբակցության անդամների թիվը բավական չէ, և պետք է միանան նաև ԲՀԿ անդամները։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ում դեռ այդ հարցը չեն քննարկել և չեն որոշել՝ կմիանան ստորագրահավաքին, թե ոչ։ Նրանք մինչև վաղը` ժամը 12-ը, ժամանակ ունեն վերջնական որոշում կայացնելու` նիստ անցկացնել-չանցկացնելու վերաբերյալ։ Սակայն արդեն իսկ պարզ է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի միանա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: Ընդ որում, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով` քննարկումներ անպայման կլինեն այս թեմայով, սակայն ընդդիմադիր գործընկերների ձևակերպումների հետ համաձայն չեն, և նաև դա է չմիանալու պատճառը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ եթե անգամ ԲՀԿ-ն միանա, և արտահերթ նիստ գումարվի, այն չի անցկացվի քվորումի բացակայության պատճառով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր