5330 դիտում
20:37 22-05-2019
Մակունցի արձագանքը, երբ հերքում է մի բան, որի ձայնագրությունն ունենք. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/05/22/1044884/?fbclid=IwAR2v-k7z1bUmFJtpQ3LlxQVQypqTLM0PQdlwUbOv_ycLEb91emwYkhRfFJU]Aravot.am[/url]-ը գրում է. Երեկ մենք հրապարակել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստում բուռն քննարկումների մեջ է եղել: Այնքան թեժ եւ բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու եւ անցումային արդարադատության հետ:
Մենք, առանց պատգամավորների անունները նշելու, հրապարակել էինք նրանց խոսքերից հատվածներ, որտեղ մեկն ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք, արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչեւ էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա: Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»:
Մեկ այլ պատգամավոր էլ, որի անունը նույնպես երեկ չենք հրապարակել, հավելել էր. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ… եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/05/22/1044884/?fbclid=IwAR2v-k7z1bUmFJtpQ3LlxQVQypqTLM0PQdlwUbOv_ycLEb91emwYkhRfFJU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
14:20 14-11-2014
Էլվիս Փրեսլիի երաժշտական առաջին ձայնագրությունն աճուրդի կհանվի
8182 դիտում
18:20 18-06-2021
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին