1839 դիտում
10:37 23-05-2019
Կարևորն այստեղ ոչ այնքան բուն տեքստն է, որքան դրա քաղաքական համատեքստը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետի մայիսի 20-ի ելույթի հիմնական մասը, որը նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, մանրամասնորեն վերլուծվել է տարբեր հարթակներում: Հիմնական տպավորությունն այն է, որ դա նորմալ քաղաքական ելույթ էր (իհարկե, իր վիճելի կողմերով), որն ուղղված էր այդ հիրավի փտած ոլորտի բարեփոխմանը: Ի տարբերություն բուն ելույթի, գործադիր իշխանության ղեկավարի հրահանգը՝ մի քանի ժամով պարալիզացնել դատական իշխանության աշխատանքը, բացասաբար ընկալվեց թե՛ ներսում (բացառությամբ Նիկոլ Փաշինյանի խանդավառ երկրպագուների), թե՛ դրսում՝ եվրոպական կառույցների կողմից:
Ավելի քիչ է խոսվել ելույթի այն դրվագից, որը նվիրված էր Հայաստան-Արցախ հարաբերություններին: Անձամբ ես չեմ հավատում այս հարցում դավադրությունների, առավել ևս՝ դավաճանությունների տեսություններին: Ուրիշ հարց, որ տարբեր շահագրգռված կողմեր, այդ թվում Հայաստանի և Արցախի ներկա ու նախկին իշխանությունները, հետապնդելով իրենց քաղաքական շահերը, կարող են, առանց հատուկ մտադրության, վնաս տալ երկու պետությունների, մեր ընդհանուր անվտանգությանը:
Բայց կարևորն այստեղ ոչ այնքան բուն տեքստն է, որքան դրա քաղաքական համատեքստը, որը հետևյալն է՝
1/ Ստեփանակերտում անցել է «Հայաստան-Արցախ» համաժողովը, որտեղ արտահայտվել են ՀՀ պաշտոնական միջավայրում հնչող բանաձևերից տարբեր գաղափարներ,
2/ Արցախում էր երկար ժամանակ գտնվում ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընդունվել է նաև Արցախի պաշտոնական շրջանակների կողմից,
3/ Արցախի Անվտանգություն քարտուղար Վիտալի Բալասանյանն իրեն ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տվեց Հայաստանի վարչապետի հասցեին,
4/ Արցախի ներկա և նախկին նախագահները եկել էին Երևան՝ միջնորդելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:
Այս համատեքստում է վարչապետը խոսում «նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերի» դավադիր մտադրությունների մասին, և այնքան էլ պարզ չէ, այդ դավադրությանը («հակահեղափոխությանը») մասնակցո՞ւմ են արդյոք Արցախի ներկայիս իշխանությունները: Եվ ահա նույն դրվագում Նիկոլ Փաշինյանը առաջարկում է. «Իմիջիայլոց, կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար» :
Պարզ է, որ քաղաքական մարմնի կողմից ստեղծվող հանձնաժողովը հետապնդելու է քաղաքական նպատակներ՝ տալ գնահատական Հայաստանի և Արցախի այն ժամանակվա իշխանությունների գործողություններին: Կարելի է ենթադրել, թե ինչպիսին կլինի այդ գնահատականը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1898 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
3116 դիտում
11:03 26-10-2019
«Հոկտեմբերի 27-ի» համատեքստը․ «Առավոտ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3217 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը