211652_close_icon
views-count5846 դիտում article-date 15:04 23-05-2019

Մարիա Կարապետյանը վերահաստատում է «Իմ քայլի» փակ նիստում ասած իր խոսքերը եւ ընդունում՝ ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին անդրադարձ եղել է. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/05/23/1044929/?fbclid=IwAR3fMKp49bEFlK4FwEM7M4OX6mfePWv047ALnWVo_jfew7rsuKEq3_aB7m8] Aravot.am[/url]-ը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ դեմ չէ, որ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը հրապարակվի եւ ինքը պատրաստ է վերահաստատել իր խոսքերը, որն ասել էր նիստում: Հիշեցնենք, որ նա ասել էր. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ… եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»: Մենք երեկ իր խոսքը հրապարակել էինք՝ առանց անունը նշելու: Մարիա Կարապետյանի խոսքով՝ «Ես կարող եմ վերահաստատել այն, ինչ ասել եմ խմբակցության նիստի ժամանակ, հետեւյալն է՝ իմ նախընտրական ծրագրում գրված է եղել անցումային արդարադատության մասին, կառավարության ծրագիրը հաստատելիս մենք բաժանել ենք մեր դերերը եւ անցումային արդարադատությունը մնացել է ԱԺ-ի տիրույթում, դատաիրավական այն բարեփոխումները, որոնք առհավետ պետք է գործեն, այսինքն, ընդունվեն օրենքներ, որոնք գործելու են ընդմիշտ, մնում են կառավարության տիրույթում: Այսինքն, մեր կառավարությունը պետք է անի այն բարեփոխումները, որոնք միտված են կայունությանը, միտված են տնտեսական ներդրումների համար նաեւ կայուն դատական համակարգի ստեղծմանը»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/05/23/1044929/?fbclid=IwAR3fMKp49bEFlK4FwEM7M4OX6mfePWv047ALnWVo_jfew7rsuKEq3_aB7m8]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր