Թաիլանդում բեռնատար նավի վրա պայթյուն է որոտացել. կա 130 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգստում կայանված բեռնատար նավի վրա հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեԿություններով՝ պայթյունին հաջորդել է հրդեհը: Տեղի ունեցածի հետևանքով 130 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթել է քիմիական նյութեր պարունակող տարաներից մեկը:
Իրավապահ մարմինները մոտակա շինություններից տարհանել են բոլոր մարդկանց:
Միջադեպի առթիվ հետաքննություն է տարվում: