Փառք Ուկրաինային. Սաակաշվիլին` Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելու որոշման մասին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը` այդ երկրի քաղաքացիությունն իրեն վերադարձնելու մասին:
«Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Զելենսկուն: Փա՛ռք Ուկրաինային»,- [url=https://www.facebook.com/SaakashviliMikheil/posts/2509171259113240]գրել է [/url]Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել էր 2017 թ.-ին՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշմամբ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0453998001559056967771861.png[/img]