752 դիտում
14:30 29-05-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 29-ին ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի և Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է հյուրերին Հանրապետության տոնի և «Բարձունք 5165» կազմակերպության 30 ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բազմամյա հայրենանվեր գործունեության համար։ Դավիթ Տոնոյանը հատկապես կարևորել և բարձր է գնահատել արցախյան ազատամարտի ընթացքում կազմակերպության աջակցությունը, ինչպես նաև զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու ազատամարտի վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գործունեության ծրագրերը և պաշտպանության նախարարության հետ համագործակցության հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
12:03 11-05-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ներկայացուցիչներին
2400 դիտում
11:38 14-02-2017
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»