1582 դիտում
22:22 30-05-2019
Արտակ Բեգլարյանը ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ 2018թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը
Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ հաստատությունը 159 անձանցից ստացել է 138 դիմում՝ սոցիալական ապահովության, սեփականության, արդար դատաքննության, ազատ տեղաշարժի, աշխատանքային, պատշաճ վարչարարության և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ: Ա. Բեգլարյանը ոլորտ առ ոլորտ անդրադարձել է վերհանված խնդիրներին՝ հակիրճ ներկայացնելով դրանց լուծման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները:
Իր ելույթում Պաշտպանն առաջարկել է Ազգային ժողովին քննարկել «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» միջազգային կոնվենցիաներին միանալու հնարավորությունը՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը թե՛ ներպետական օրենսդրության բարեփոխման և թե՛ Արցախի միջազգային հեղինակության բարձրացման վրա:
Հաղորդման ներկայացումն ավարտելուց հետո Արտակ Բեգլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Տարեկան հաղորդման ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ [url=http://ombudsnkr.am/docs/MIP2018ZEKUIC.pdf]հղմամբ[/url]:
Նմանատիպ նյութեր
4060 դիտում
12:31 01-06-2018
Արցախի օմբուդսմենը ներկայացրել է ՄԻՊ 2017թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը
1133 դիտում
18:32 19-05-2022
Արցախի ՄԻՊ-ը ԱՀ Ազգային ժողովին է ներկայացրել 2021թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»