211652_close_icon
views-count2353 դիտում article-date 09:37 31-05-2019

Արցախի ընտրություններում Փաշինյանը կսատարի՞ Արայիկ Հարությունին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարություն­յանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ որպես թեկնածու առա­ջիկա նախագահական ընտրություններում իրեն սատարելո՞ւ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գի­տեք, էթիկապես ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել: Կարող եմ մի բան հստակ ասել՝ Արցախի ներկա և ապագա բոլոր իշխանությունները պետք է շատ ջերմ և փոխհամաձայնեցված հարաբերու­թյուններ ունենան ՀՀ իշխանությունների հետ: Մենք երկու պետություն ենք, մեկ՝ հայրենիք: Այս սկզբուն­քով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պետական բարձրաստիճան հայ պաշտոնյա: Դա իմ խորին համոզմունքն է»,- պնդել է Հարությունյանը: Ինչ վերաբերում է իր հաղթանակին, Հարությունյանն ասել է. «Բազմիցս հայտարարել եմ, որ ընտրապայքարը պետք է ծավալվի ծրագրերի միջև: Ինչքանով կապա­հովվի իմ հաղթանակը, միանշանակ կախված կլինի, թե որքանով ընդունելի կլինեն այն ծրագրերը, որը կներկայացնեմ Արցախի ժողովրդին»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր