211652_close_icon
views-count1753 դիտում article-date 09:56 31-05-2019

ՍԴ դատավորի նոր թեկնածուն՝ մեկ ամսից. ո՞ւմ կառաջադրի նախագահն այս անգամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ չընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր: Բանն այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ մինչև հիմա ԱԺ ներկայացրած թեկնածուներից ոչ մեկն էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության «սրտով չեն». իշխանությունները ցանկանում են ՍԴ-ում տեսնել փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին: ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման իրավունքը նախագահինն է, իսկ Արմեն Սարգսյանը չի ներկայացնում նրան (Գրիգորյանի թեկնածությունը ներկայացվել էր նախորդ խորհրդարանում, և այն ժամանակ էլ ՀՀԿ-ական մեծամասնությունը նրան էր մերժել): Երեկ նախագահի ներկայացրած հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին, «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց: Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»,- ասաց Միրզոյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց` արդյոք նախագահը, հաշվի առնելով ԱԺ մեծամասնության ցանկությունը, հաջորդ անգամ ՍԴ դատավորի պաշտոնում կներկայացնի՞ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ««Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն` Հանրապետության նախագահն ունի մեկամսյա ժամկետ թեկնածու առաջադրելու համար: Այդ ժամկետում նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի»,- ասաց տիկին Պետրոսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր