1307 դիտում
21:14 25-08-2020
ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության նոր թեկնածուն Էդգար Շաթիրյանն է
ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»,- ասված է որոշման մեջ:
Օգոստոսի 17-ին ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանն իր թեկնածությունը հետ կանչելու դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
2019թ. նոյեմբերին Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, սակայն օրեր անց հրաժարական ներկայացրել այդ պաշտոնից:
Նմանատիպ նյութեր
2145 դիտում
09:01 22-08-2020
Էդգար Շաթիրյանն առաջարկը ստացել է ՔՊ վարչության կողմից և անձամբ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել․ «Ժողովուրդ»
1750 դիտում
09:56 31-05-2019
ՍԴ դատավորի նոր թեկնածուն՝ մեկ ամսից. ո՞ւմ կառաջադրի նախագահն այս անգամ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
856 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ
1036 դիտում
22:05 25-10-2024
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
802 դիտում
21:27 25-10-2024
Դետրոյթի հայ համայնքը դիմավորել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին