211652_close_icon
views-count1430 դիտում article-date 14:45 31-05-2019

Պատգամավորական մանդատից հրաժարված Նարինե Խաչատուրյանին ընտրական ցուցակում հաջորդում է Արթուր Հովհաննիսյանը

Հ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանին նախընտրական ցուցակում հաջորդում է «Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 1-ին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Եթե մանդատը վայր դնելու հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, իսկ Արթուր Հովհաննիսյանը նույնպես չհրաժարվի մանդատից, ապա Հովհաննիսյանը կփոխարինի Խաչատուրյանին խորհրդարանում: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Նարինե Խաչատուրյանի մանդատը վայր դնելու դիմումի մասին հայտնել է խորհրդարանի՝ մայիսի 31-ի նիստի ընթացքում. Արթուր Հովհաննիսյանից հետո ցուցակում հաջորդը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Հովեր» կամերային երգչախմբի երգիչ, «Գոյ» փորձարարական թատրոնի դերասան Արթուր Մանուկյանն է:

Նմանատիպ նյութեր