Ջոան Ռոուլինգը լույս կընծայի 4 նոր ելեկտրոնային գրքեր Հարի Փոթերի մասին
Հունիսին Ջոան Ռոուլինգը լույս կընծայի 4 նոր գրքեր Հարի Փոթերի մասին eBook ձևաչափով։ Նրա խոսքով՝ նա ցանկանում պատաի հրաշագործի երկրպագուներին նվիրել «հնարավորություն խորասուզվել մոգության հարուստ պատմության մեջ»:
Նոր գրքերը կհրապարակվեն գրողի ստեղծած Pottermore կայքում, որն, ինչպես ասվում է նկարագրության մեջ, նվիրված է «հրաշագործության աշխարհին»:
Չորս գրքից յուրաքանչյուրը նվիրված կլինի Հոգվարդի (Կախարդություն և մոգություն ակադեմիա) դպրոցի ուսումնական դասընթացներին, որտեղ ուսանել են Հարրի Փոթերը և նրա ընկերները:
Այս կարճ պատմվածքների ստեղծմանը հեղինակին ոգեշնչել է Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նիվրված ցուցահանդեսը:.
Նոր սերիան վերնագրված է «Հարի Փոթեր․ ճանապարհորդություն ․․․ միջով» (Harry Potter: A Journey Through․․․)։