211652_close_icon
views-count3138 դիտում article-date 11:16 03-06-2019

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի: Նախագահը այցի վերաբերյալ լուսանկարը հրապարակել է «Ինստրագամ»-ի իր էջում, ինչպես նաև կատարել հտևյալ գրառումը՝՝ «Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազար կղզում»: Նշենք, որ ՀՀ նախագահը Սուրբ Ղազար կղզի այցելել է տիկնոջ Նունե Սարգսյանի հետ: *** Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում՝ հյուսիսային Իտալիայում՝ Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Այն պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում: 1717 թվականին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին:

Նմանատիպ նյութեր