2274 դիտում
11:40 03-06-2019
Նոր սկանդալ Գյումրու «Սաստեքս»-ում․ դռները կողպել են, աշխատակիցներին ներս չեն թողնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. aravot.am
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8․30-ին աշխատանքի ներկայացած Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցներին ղեկավարությունը ներս չի թողնում։ Ուրբաթօրյա ժողովից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատակիցների հետ երկուշաբթի աշխատանքները նորմալ վերսկսելու, հերթով զանգահարել են նրանց ու նախազգուշացրել, որ չգան աշխատանքի։
Աշխատակիցներն այդուհանդերձ եկել են՝ հասկանալու, թե ինչն է պատճառը նման հրահանգի։
[url=https://www.aravot.am/2019/06/03/1047503/?fbclid=IwAR05ntxsdneD3ru0B4QOw9V2YVgWdJs2r30H51BlY69KD2Khw7qFyUArAOI]Aravot.am[/url]-ի հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց ներս չեն թողնում՝ նշելով, որ նոր պայմանագրեր պիտի կնքվեն։
Մինչդեռ, ըստ աշխատակիցների, իրենց կնքած պայմանագիրը մեկ տարվա է, և որ պայմանագիրը փոխելով՝ գործարանի ղեկավարությունն ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը չվճարելու։
Ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուր [url=https://www.aravot.am/2019/06/03/1047503/?fbclid=IwAR05ntxsdneD3ru0B4QOw9V2YVgWdJs2r30H51BlY69KD2Khw7qFyUArAOI]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
23:47 08-06-2023
Սկանդալ Գյումրու քաղաքապետարանում․ գործով շենք մտած քաղաքացու պնդմամբ՝ իրեն ծեծել են․ aravot.am
Այս բաժնից
1168 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1543 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ