953 դիտում
15:40 04-06-2019
Արտակ Զեյնալյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատական պրիստավի գլխավորած պատվիրակությանը
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է աշխատանքային եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը, այլք:
Նախարար Զեյնալյանը ողջունել է ռուս գործընկերներին Արդարադատության նախարարությունում և կարևորել ռազմավարական, բարեկամ երկրի ներկայացուցիչների հետ հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակումն ու համագործակցության բազմակողմ զարգացումը: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որքան հաճախակի լինեն շփումներն ու գիտելիքի փոխանակումը, այնքան երկու երկրների կառավարություններն արդյունավետ կիրականացնեն իրենց ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները: Նախարարն, անդրադառնալով հարկադիր կատարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ այսօր Ազգային ժողովում ներկայացնելու է օրենսդրական փաթեթ, որը բարձրացնելու է կատարողական վարույթի արդյունավետությունն ու կանխարգելելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, մասնավորապես, էլեկտրոնային աճուրդի ոլորտում նախատեսվում է հրապարակել աճուրդում հաղթող անձի տվյալները՝ գործընթացի թափանցիկությունն ապահովելու ու հասարակության շրջանում դրա վերաբերյալ կասկած չհարուցելու նպատակով:
ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը շնորհակալություն է հայտնել հյուրասեր, արևոտ ու ջերմ Հայաստանում հյուրընկալելու և հայաստանյան փորձն իրենց ներկայացնելու համար: Դմիտրի Արիստովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը վերջին տասը տարում բավական լուրջ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ այդ թվում նաև հարկադիր կատարման ոլորտում: «Օգտակար էր ծանոթանալ հարկադիր աճուրդի ոլորտում Հայաստանի փորձին: Գործընթացն ամբողջությամբ թափանցիկ է, բաց ու բոլորին հասանելի: Դա է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը, հավելել, որ նախօրեին արդյունավետ քննարկում է ունեցել հայ գործընկերների հետ և արձանագրել, որ Հայաստանը հարկադիր կատարման ոլորտում շատ առումներով իրական առաջընթաց է գրանցել: Դմիտրի Արիստովի խոսքով՝ հայ գործընկերների ձեռք բերած փորձն օգտագործելով՝ այն կներդնեն իրենց երկրի իրավակիրառ պրակտիկայում: «Մեր գործընկերային հարաբերությունները Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ արդեն տասը տարվա պատմություն ունեն և վստահ եմ, որ այն բազմակողմ զարգացնելու մեծ ներուժ ունենք»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր ևս և պայմանավորվել խորացնել փոխգործակցության ներկայիս մակարդակը:
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
16:14 15-11-2018
Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին
6672 դիտում
09:59 12-05-2018
Նախարարի պաշտոնում կնշանակվեն նաև Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը. «Ժամանակ»
6688 դիտում
23:50 03-07-2018
Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1024 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր