Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Kia-ն, Nissan-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին իրար են բախվել Kia մակնիշի 35 FM 943 համարանիշի, Nissan մակնիշի 35 QL 777 համարանիշի եւ Mersedes մակնիշի 35 ZU 402 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի