Շիրակի մարզում 33-ամյա վարորդը Toyota Windom–ով բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 3-ին, ժամը 09:30-ի սահմաններում Շիարկի մարզի բնակիչ, 33-ամյա Ա. Ս.-ն իր վարած Toyota Windom մակնիշի 35 FL 811 համարանիշի ավտոմեքենայով Առափի գյուղում բախվել է ճամփեզրի ծառին:
Վթարի հետևանքով վարորդ Ա.Ս.-ն, ուղևոր, 26-ամյա Գ. Ս.-ն պոլիտրավմա նախնական ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գյումրու բժշկսական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի