211652_close_icon
views-count1617 դիտում article-date 20:18 07-06-2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի փոխտեղակալին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Դեյվիդ Դե Ֆալկոյին: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տնտեսության զարգացման համար կառավարության որդեգրած առաջնահերթությունները և նորաստեղծ նախարարության տեսլականը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Քննարկվել են համագործակցության ընդլայնման հետագա հնարավորությունները, ՀՀ-ում ԱՄՆ ընկերությունների լավագույն փորձի ընդլայնման հեռանկարները: Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների համատեքստում Դեյվիդ Դե Ֆալկոն կարևորել է գործընկերային հարաբերությունների հետագա զարգացումը հատկապես մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ որպես պետական մակարդակով համագործակցություն՝ առաջարկել է թիրախավորել ոլորտները` փորձագետների մակարդակով հանդիպումներ կազմակերպելու նպատակով: Հանդիպման ավարտին նախարարը ներկայացրել է հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ամերիկյան կողմի մասնակցությունը խոշորագույն այդ միջոցառմանը։ [b]ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր