211652_close_icon

Վարդան Հարությունյան. Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

views-count4734 դիտում article-date 20:24 09-06-2019
ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը, որն օրեր առաջ ահազանգել էր բռնության ենթարկվելու մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ընկերներ, երկրորդ անգամ ինձ վրա հարձակումից հետո՝ մի փոքր տաքացած՝ մեղադրանքներ էի հնչեցրել նաև ՀՀ ոստիկանության հասցեին, սակայն գործի ընթացքը ցույց է տալիս, որ ոստիկանությունը արագ արձագանքեց իմ ահազանգին ու իր գործողությունները կատարեց պատշաճ ու պրոֆեսիոնալ։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ ՀՀ ոստիկանությանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Առաջնորրդվենք՝ լավին լավ ասելու, իսկ վատը քննադատելու սկզբունքով»:

Նմանատիպ նյութեր