1084 դիտում
17:26 11-06-2019
Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Արթուր Հարազիմի հետ
Հունիսի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Արթուր Հարազիմի (Artur Harazim) հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների համապատասխան կառույցների հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։ Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ստեղծման պատմությունը, գործունեության սկզբունքները։ Արթուր Հարազիմն իր հերթին անդրադարձավ ԼՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի կողմից իրականացվող ուսումնական գործընթացներին, դրանց առանձնահատկություններին։
Կողմերը պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել գործնական համագործակցության հաստատման ուղղությամբ, որը կներառի ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեհաստանի դիվանագիտական ծառայության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում համատեղ ձեռնարկի կազմակերպման հնարավորությանը։
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
19:32 26-03-2019
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկու հետ
Այս բաժնից
808 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
727 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
601 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները