211652_close_icon
views-count922 դիտում article-date 20:24 14-01-2025

Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշման հավելվածում՝ 

1) «Հ. Հարությունյան» բառերը փոխարինել «Ա. Սիմոնյան» բառերով. 

2) «Ս. Գրիգորյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ» բառերը փոխարինել «Ա. Ցականյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ» բառերով»։ 

Նմանատիպ նյութեր