29215 դիտում
17:36 12-06-2019
Շիրակի մարզպետն ու Արթիկի քաղաքապետը ժամանակ չունեն փլուզված ու իրենից վտանգ ներկայացնող պատի խնդրի լուծումով զբաղվելու. երևի սպասում են արտակարգ դեպքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի հենապատը այս տարվա մայիս ամսվա սկզբներին փլուզվել է ու մինչև հիմա Արթիկի քաղաքապետարանն ու Շիրակի մարզպետարանը ոչ մի միջոց չեն ձեռնարկում՝ փլուզված հենապատի վերանորոգման ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մայիսի սկզբներին փլուզումը տեղի ունեցավ, ահազանգեցինք բազմաթիվ տեղեր, այդ թվում՝ Շիրակի մարզպետարան, Արթիկի քաղաքապետարան, հույսով, որ միջոցներ կձեռնարկվեն խնդիրը լուծելու համար:
Սակայն հայտնի Արթին պապի օրինակով ասես նամակ գրած լինենք ռուսաց թագավորին: Սպասում ենք, թե երբ են Շիրակի մարզպետարանի ու Արթիկի քաղաքապետարանի չինովնիկները որոշելու տեղներից ժաժ գան:
Նշված հատվածը արդեն դարձել է վտանգավոր նաև երեխաների համար, ովքեր փլուզված պատի փողոցով անցնելով, երեխա են՝ մտնում են մեջը ՝ խաղալու, իսկ երեխային չես կարող ասել, էդ անտեր տեղը վտանգավոր ա: Էնքան են էդ պաշտոնյանները տեղները քնած մնալու, մինչև մի արտակարգ դեպք լինի, նոր գան սկսեն Կիկոսի մահը ապրել:
Խնդրում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջապես հետևություններ անեն ու վերացնեն թերությունը:
Հակառակ դեպքում՝ կստացվի որ նրանք կաբինետներում փափուկ բազկաթոռներին նստացծ իրենց թափանները լցնելով են զբաղվում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Կիկոյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)