211652_close_icon
views-count85679 դիտում article-date 15:18 21-07-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Հյուսիսային պողոտայում պարեկները երթևեկությունը դադարեցրել են, հատուկ փրկարարներն էլ իրականացնում են իրենից վտանգ ներկայացնող երկշերտ ապակու ապամոնտաժում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:15-ի սահմաններում «Լիգա ինշուրանս» ԱՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի 4-րդ հարկում գտնվող «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի վարչական շենքի պատուհանի ապակին վնասված է, կա ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարապետյանի գլխավորությամբ։

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով նշված վայր են ժամանել Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որից հետո փրկարարներն իրականացրել են իրենց աշխատանքը։

Պարզվել է, որ «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի զբաղեցրած 4-րդ հարկում պատուհանի 4 ք․մ մակերեսով ապակին վնասվել է, կա ընկնելու վտանգ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ ապամոնտաժման համար։

Այս պահին փրկարարներն իրականացրել են պատուհանի երկշերտ ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր