211652_close_icon
views-count2266 դիտում article-date 13:20 13-06-2019

Երևանի նոր զբոսայգում կիսամերկ երեխայի լուսանկարը հեռացվել է համացանցից

Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Հունիսի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանն իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխայի լուսանկար: Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից` հատկապես հաշվի առնելով երեխային լավագույն շահի սկզբունքը: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հորդորով լուսանկարի հեղինակն արդեն իսկ հեռացրել է այն իր էջից: Ուստի Գործակալությունը դիմում է բոլոր այն օգտատերերին, ովքեր ևս կիսվել են այս լուսանկարով, հեռացնել այն իրենց էջերից: Հիշեցնենք, որ մարդու լուսանկարը համարվում է կենսաչափական անձնական տվյալ, ուստի ենթադրելի է, որ այն ունի պաշտպանության ավելի բարդ մեխանիզմ և մինչև այն մշակելը, այդ թվում փոխանցելը և կամ տարածելը, պետք է ստանալ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը: Երեխաների դեպքում տվյալների սուբյեկտը նրա օրինական ներկայացուցիչն է (ծնող, խնամակալ և այլն): Սակայն երեխայի լավագույն շահի սկզբունքի համաձայն, որոշ դեպքերում, երբ անգամ երեխայի օրինական ներկայացուցիչը չի առարկում, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը կարող է արգելել երեխայի անձնական տվյալի մշակումը»,- ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ավելին իմանալու համար Գործակալությունն առաջարկում է ծանոթանալ հետևյալ 2 ուղեցույցներին՝ Ուղեցույց` երեխաների անձնական տվյալների [url=about:blank]պաշտպանության [/url]մասին, Զգո՛ւյշ, երեխաներ են. ուղեցույց՝ երեխաների անձնական [url=https://www.unicef.org/armenia/media/2761/file?fbclid=IwAR3xIjljYeHpwib47RGm2gyG1LjcwejKCkVvPXyr6EqmUh8RATjPVpA4irs]տվյալների [/url]վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր