1806 դիտում
10:59 14-06-2019
Հրաժարականի պատճառները պետք է բացատրել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է«Խոսե՞լ, թե՞ չխոսել իշխանության թիմում հակասությունների մասին: Բացատրե՞լ, թե՞ չբացատրել, թե ինչու է աշխատանքից ազատվում այդ թիմը ներկայացնող պաշտոնյան: Խորհրդային Հայաստանում այդ թեմայով ընդհանրապես չէր խոսվում, նույնիսկ այն պարագայում, երբ փոխվում էին առաջին դեմքերը: Օրինակ, երբ 1974թ.-ին Անտոն Քոչինյանին հանեցին Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից (նրա տեղը նշանակվեց Կարեն Դեմիրճյանը), պատճառաբանությունը «առողջական վիճակն» էր: Մինչև 1985 թվականը իշխող և միակ կուսակցությունը ներկայացվում էր որպես մի անսասան ժայռ, որում որևէ ճեղք հնարավոր չէ գտնել: Այնուհետև, երբ եկավ «բացախոսության» ժամանակը (որը խորհրդային համակարգի մահն էր), մենք իմացանք, որ Գորբաչովի և Լիգաչովի կամ Գորբաչովի և Ելցինի միջև կան հակասություններ: Մինչ այդ նման խնդիրների մասին խոսվում էր խոհանոցային բամբասանքների մակարդակով՝ այն ժամանակ «ֆեյսբուք» չկար:
Հայաստանի Երրորդ հանրապետության «ճարտարապետները»՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, իշխանության գալուց հետո մի քանի տարվա ընթացքում կռվեցին իրար հետ. «կռիվների» փաստը, բնականաբար, հայտնի էր, իսկ պատճառները ես, ճիշտն ասած, մինչև վերջ հիմա էլ չեմ հասկանում: Իհարկե, նրանք կնեղանան իմ ենթադրությունից, բայց ինձ թվում է, որ այդ «բաժանման» մեջ իրենց որոշիչ դերն են խաղացել անձնական ամբիցիաները:
Արտակ Զեյնալյանին ես համարում եմ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած թիմի անդամ: Նրա հրաժարականի վերաբերյալ որևէ լուրջ բացատրություն չտրվեց: Ինքը՝ Զեյնալյանը, խոսել է ինչ-որ «տեղեկատվական հոսքերի» մասին՝ չնայած ինձ թվում է, նա այն մարդը չէ, որը կարևոր որոշումներ է կայացնում նման «հոսքերի» ազդեցության տակ: Վարչապետը «Շանթնյուզին» տված հարցազրույցում երեկ խոսեց արդարադատության առջև կանգնած նոր խնդիրների և բարեփոխման տեմպերի վերաբերյալ տարբեր մոտեցումների մասին: Դա թույլ է տալիս ենթադրություն անել այն մասին, որ իշխող քաղաքական թիմը և Զեյնալյանը «ռադիկալիզմի» տարբեր աստիճաններում են գտնվում: Բայց դա դարձյալ ստույգ տեղեկատվություն չէ:
Ինչո՞ւ է պետք այս դեպքում խոսել ծագած խնդիրների մասին՝ իհարկե, հանգիստ, առանց կշտամբանքների և վիրավորված զգալու: Նախ՝ ցույց տալու համար, որ այժմ անձնական ամբիցիաների կամ պալատական խարդավանքների մասին ենթադրությունները որևէ հիմք չունեն: Երկրորդ՝ հասարակությունը պետք է հասկանա, թե դատական և ընդհանրապես իրավական ոլորտի բարեփոխումների կոնկրետ ո՛ր ուղղությունն է ընտրվում, իսկ որը՝ մերժվում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
20:41 25-01-2022
Արմեն Սարգսյանի հրաժարականի բուն պատճառները հստակ ներկայացված են հրաժարականի տեքստում․ ՀՀ նախագահի աշխատակազմ
3122 դիտում
10:36 25-01-2022
Հրաժարականի հնարավոր պատճառները. «Առավոտ»
3345 դիտում
12:44 24-05-2019
Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները
Այս բաժնից
1318 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»