1717 դիտում
22:36 14-06-2019
Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել․ ոստիկանության նոր բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացվեցին։
Դրանք իրացնելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ հունիսի լույս 12-ի գիշերը Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա և 25-ամյա երիտասարդները Մեղրիի մաքսակետում ենթարկվեցին մաքսային զննման։ Նրանցից ավագի մոտ հայտնաբերվեց 56 գրամից ավելի քաշով մեթամֆետամին, իսկ կրտսերի՝ մարիխուանայի նմանվող զանգված։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։
Երիտասարդները ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2462 դիտում
20:12 27-05-2019
Ոստիկանության նոր բացահայտումը․ Իրանից եկած աղջկա մոտ մեթամֆետամինով փաթեթներ էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2585 դիտում
21:31 26-05-2021
Խուզարկությամբ թմրամիջոցներ ու ռազմամթերք է հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1024 դիտում
21:15 09-02-2024
«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած անձի մոտ թմրամիջոցներ հիշեցնող նյութեր են հայտնաբերել
Այս բաժնից
844 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
550 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1270 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը