35899 դիտում
20:36 14-06-2019
Արտակարգ իրավիճակ Երևանում. Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Անուշ» այգեգործական ընկերության տարածքում խոշոր հրդեհի դեմ պայքարում էին հրշեջները և քաղաքացիները. Օպերատիվ են գործել նաև բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Անուշ» այգեգործական ընկերության տարածքում մոտ 10 հազար հեկտար խոտածածկ հատվածում ուժեղ հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ մի քանի մարտական հաշվարկով:
Հրշեջները քաղաքացիների հետ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջների ու քաղաքացիների աշխատանքը դժվարանում էր, քանի որ և՛ կիզիչ արևն էր խանգարում, և՛ որոշ հատվածներ անանցանելի էին: Այնուամենայնիվ, շնորհիվ հրշեջների և քաղաքացիների՝ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կանչով առաջին իսկ պահից նշված վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, քանի որ կար վտնագ, որ հնարավոր էր՝ մարդկանց ինքնազգացողությունը վատանար:
Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում