5199 դիտում
09:49 18-06-2019
Տիգրան Ուրիխանյանին գտնել չեն կարողանում, իսկ դիմումը չկա. ուշագրավ հայտարարության հետքերով «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 14-ին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մեծարգո՛ հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»: Սա բոլորի կողմից ընկալվեց որպես պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարություն:
Սակայն «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այժմ խմբակցությունը և, հետևաբար, նաև Ազգային ժողովի ղեկավարությունը պատգամավորի կողմից մանդատից հրաժարվելու մասին որևէ դիմում չի ստացել. նման դիմումի մասին որևէ տեղեկություն առկա չէ նաև ԱԺ պաշտոնական կայքում, որտեղ սովորաբար դրանք պարտավոր են լինել առկայության դեպքում:
Ավելին, մեր տեղեկություններով` պատգամավորի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորներից շատերն են փորձել կապի դուրս գալ նրա հետ, զրուցել, սակայն Տիգրան Ուրիխանյանը որևէ կերպ չի արձագանքել ոչ ոքի, այլ շարունակում է իր էջում տարբեր մեկնաբանություններ գրել: Մեզ ևս չհաջողվեց կապվել Ուրիխանյանի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8934 դիտում
09:48 06-08-2021
Ոչնչացնել սահմանախախտ ադրբեջանցիներին. Արշակ Կարապետյանի ուշագրավ հայտարարության հետքերով. «Ժողովուրդ»
1710 դիտում
10:39 19-06-2014
Տիգրան Ուրիխանյանին տուգանել են. Հրապարակ
3303 դիտում
09:37 11-11-2021
Տիգրան Ուրիխանյանին դեսպանի պաշտոն են առաջարկել․ «Փաստ»
Այս բաժնից
1777 դիտում
07:37 16-10-2024
Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. «Ժողովուրդ»
2248 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1681 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»