Մերկելի ինքազգացողությունը վատացել է Զելենսկուն դիմավորելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն դիմավորելիս վատացել է: Այս մասին հայտնում է LIFE.ru-ն:
Տեսանյութում Մերկելը կիզիչ արևի տակ կանգնած ողջ մարմնով դողում է ու հազիվ է կարողանում կանգնած մնալ:
Իրավիճակը շարունակվել է ավելի քան 1 րոպե, մինչդեռ նրա կողքին կանգնած Զելենսկին ոչ մի կերպ չի արձագանքել տեղի ունեցածին:
Ավելի ուշ Անգելա Մերկելը լրատվամիջոցների հայտարարել է, որ վատ ինքնազգացողության պատճառը եղել է ջրազրկումը և շոգ եղանակը: