211652_close_icon
views-count9597 դիտում article-date 23:10 31-03-2022

Այլևս ժամանակ չկա սպասելու, հուսալու և դիմանալու, երկար սպասումը մեզ ոչ մի լավ բանի չի բերելու. «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ուժը Հայրենյաց» Կուսակցության հայտարարությունը.

Վերջին տարիները  իրապես բարդ էին՝ բոլոր առումներով: Առ այսօր շարունակվող  պատերազմի վտանգը, տարիներ շարունակ ձգվող համավարկի հետևանքները ստիպեցին, որպեսզի բախվենք ցավալի իրականության` սոցիալապես անկում ապրած Հայաստան իր խնդիրներով։ Սակայն ամեն բան չէր լինի այսքան խոցելի ու անելանելի, եթե այն բոլոր մարդիկ, ովքեր պատասխանատու էին Հայաստանի ճակատագրի համար` իսկապես փորձեին գոնե ինչ-բան անել հանուն Հայաստանի։

Այլևս ժամանակ չկա սպասելու, հուսալու և դիմանալու, երկար սպասումը մեզ ոչ մի լավ բանի չի բերելու, հետևաբար ժամանակն է` գործել։ Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրում։ Այս անգամ ևս ապացուցենք, որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը ձեր ուժն է, ձեր պայքարի ոգին, ձեր հաղթանակների բանաձևը, միայն միասին ու միայն հանուն մեր վաղվա ապահով ու կայուն ապագայի` մենք պարտավոր ենք միավորվել։


«Ուժը Հայրենյաց» Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյան
 

Նմանատիպ նյութեր